Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Կապանի երիտասարդներից շատերը հակված են ծխելը թողնելուն

Կապանի երիտասարդներից շատերը հակված են ծխելը թողնելուն
01.07.2014 | 14:49

Կապանի երիտասարդների շրջանում հունիս ամսվա ընթացքում կազմակերպվեցին ծխախոտի վնասակար ազդեցության և ծխախոտի իրացման ու այլ հարցերին առնչվող օրենսդրությանը նվիրված դեբատներ:

«Առողջ կենսակերպը՝ առողջ երիտասարդության գրավական» ծրագրով նախատեսված քննարկումները կազմակերպեց «Երիտասարդական գիտամշակութային» հասարակական կազմակերպությունը`ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:
Բանավեճ-քննարկումները ծավալվում էին «ՀՀ հասարակական վայրերում ծխելու սահմանափակումներ» և «ՀՀ օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների կիրառում» թեմաների շրջանակներում: Դեբատներին մասնակցում էին Կապանի չորս ուսումնական հաստատությունների՝ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի, Տարածաշրջանային քոլեջի, Արվեստի քոլեջի և Բժշկական ուսումնարանի 90 ուսանողներ: Քննարկումներին նախորդել էին «Լինենք իրազեկ» թեմայով դասընթացները, որոնց ընթացքում երիտասարդներին տրվել էին իրավական և առողջապահական գիտելիքներ ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ:
Ծրագրի համակարգող Սուրեն Բաբայանը հայտնեց, որ քննարկումների նպատակն է պարզել երիտասարդների կարծիքը և վերաբերմունքը քննարկվող թեմաների վերաբերյալ, լսել գոյություն ունեցող խնդիրների լուծմանն ուղղված` նրանց կողմից հնչող առաջարկությունները, ամրապնդել դասընթացների ժամանակ երիտասարդների ստացած գիտելիքները: Սուրեն Բաբայանը նշեց. «Ծխելու վնասակարության թեման այսօր արդիական է: Կարևոր է, որ երիտասարդներն ունենան իրավական և առողջապահական գիտելիքներ, չառաջնորդվեն այն կարծրատիպով, որ ծխելը ինքնադրսևորման, ինքնարտահայտման ու ինքնահաստատման լավագույն տարբերակն է: Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ Կապանի երիտասարդների մեծամասնությունն ավելի հակված է առողջ ապրելակերպին: Քննարկումներին մասնակցած երիտասարդների մի զգալի մաս ընդհանրապես չէր ծխում, կամ պատրաստվում էր առաջիկայում դադարեցնել ծխելը»: Դեբատ-քննարկումների ավարտին թիմերը գնահատվեցին:
Տեղեկացնենք, որ «Առողջ կենսակերպը՝ առողջ երիտասարդության գրավական» ծրագրով նախատեսվում է օգոստոսին Կապանի կենտրոնական հրապարակում անցկացնել առողջ ապրելակերպի քարոզմանն ուղղված ֆլեշ մոբ:

Դիտվել է՝ 1128

Մեկնաբանություններ